Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 458 |
Անի Հարությունի Մկրտչյանը ծնվել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում 1963թ. մայիսի 5-ին:
1970թ. հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1980թ. ոսկե մեդալով:
Նույն թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի <<Կենսաբանություն-քիմիա>> ֆակուլտետի կենսաբանություն, լրացուցիչ քիմիա բաժինը:
1985թ. ավարտել է ինստիտուտը՝ ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում:
1985թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց՝ որպես կենսաբանության ուսուցչուհի և աշխատում է մինչ օրս:
1994թ. ՀՀ Լուսավորության նախարարության ատեստավորման կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ Անի Մկրտչյանին շնորհվել է Կենսաբանության հմուտ ուսուցչի տարակարգ:
2008թ. ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից ուսուցչի տոնի առթիվ պարգևատրվել է պատվոգրով՝ երկարամյա և անբասիր մանկավարժական գործունեության համար:
2009թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից Հանրապետական առարկայական օլիմպիադայում լավագույն աշակերտ ներկայացնելու համար:
2014թ. պարգևատրվել է վկայականով ՀՀ ԿԳՆ և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից կազմակերպված <<Լավագույն ուսուցիչ-2014>> մրցույթին մասնակցելու համար:
2016թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից 2016թ. առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գովասանագրի և երրորդ կարգի դիպլոմի արժանացած աշակերտներ ունենալու համար:
2017թ. արժանացել է շնորհակալագրի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանի կողմից կենսաբանության հանրապետական օլիմպիադայում աշակերտների գրանցած ակնառու հաջողությունների և դպրոցի հեղինակությունը բարձր պահելու համար:
2017թ. հանրապետական հանձնաժողովի 17.05.2017թ. որոշմամաբ ստացել է տարակարգի առաջին աստիճան:
2017թ. Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի կողմից կարգևատրվել է շնորհակալագրով <<Կենսաբանություն>> առարկայի հանրապետական օլիմպիադայում իր սաների գրանցած հաջողությունների և Էջմիածին քաղաքի պատիվը բարձր պահելու համար:
2017թ. հոկտեմբերի 8-ին ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի և համայքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածի պահանջներով՝ երկարամյա անբասիր աշխատանքի, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ծանրակշիռ վաստակի, իր բազմաթիվ սաների ակնառու հաջողությունների և ձեռքբերումների համար Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, գիտական նյութերի ժողովածուի համահեղինակ Անի Հարությունի Մկրտչյանին շնորհվել է <<Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի>> կոչում:
Անի Մկրտչյանը արժանի զավակն է Հայրենական պատերազմի հերոս Հարություն Մկրտչյանի և Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Մարտիրոսյանի:
Ամուսնացած է, ունի երոկւ զավակ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: