Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՈՐԻԿ ԵՆՈՔԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 2205 |
Ծնվել է 1946թ. մայիսի 22-ին Նախիջևանի ԻԽՍՀ Ջուղա գյուղում:
1960-ից մինչ օրս ապրում է Էջմիածնում: 1965-ին արծաթե մեդալով ավարտել է Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1970-ին՝ Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1973-ից մինչ օրս աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ-ԵրՖԻ) պինդ մարմնի Ճառագայթային ֆիզիկայի բաժնում ավագ գիտաշխատող:
1982-ին ավարտել է Կիևի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և նույն թվականին էլ պաշտպանել կիսահազորդչային միացությունների ճառագայթային հատկությունների վերաբերյալ թեկնածուական ատենախոսությունը:
1982-ից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:
1991-ին ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է ավագ գիտաշխատողի կոչում:
Նա գիտական զեկուցումներով բազմիցս հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում:
Խորհրդային տարիներին ԵրՖԻ-Կիևի միջուկային հետազոտությունների ինստիտուտ Թբիլիսիի Պետական Համալսարան համագործակցության շրջանակներում մասնակցել է մի շանք համատեղ գիտափորձերի իրականացմանը:
1991 և 1993-ին գործուղվել և աշխատել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի Եվրոպական DESY գիտական կենտրոնի սինքրոտրոնային ճառագայթման լաբորատորիայում:
Ն. Գրիգորյանը ԽՍՀՄ-ում գրանցված գյուտի (հեղինակային վկայական № 1128634, 8 օգոստոսի 1984թ), Երևանի Պետական Բժշկական Համալսարանում 1989-ին նորարարական առաջարկության և 87 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնք տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում, իսկ նրանցից մեկը - Հայաստանի ցեոլիտ ապարի ատոմային էներգետիկայում կիրառության մասին հոդվածը, գիտական ամենաբարձր վարկանիշ ունեցող “Nature” ամերիկյան ամսագրում:
Գիտական գործնեությանը զուգահեռ 1991-ից “Ֆիզիկա” առարկա է դասավանդել Էջմիածնի Ներսիսյան Վարժարանում, 2010-ից նաև թիվ 5 ավագ դպրոցում:
2006 և 2016-ին պարգևատրվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պատվոգրերով:
2011 և 2012-ին Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի շնորհակալագրերով:
2016-ին նրան շնորհվել է Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի “բնագիտական մասնախմբի պատվավոր անդամի” կոչում:
Էջմիածին քանղաքի ավագանու 2017թ. հոկտեմբերի 8-ի թիվ 7 արտահերթ նիստի թիվ 61 որոշման համաձայն երկարամյա ամբասիր աշխատանքի, գիտական և կրթական բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար Էջմիածին քաղաքի բնակիչ, ֆիզիկայի ուսուցիչ, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նորիկ Ենոքի Գրիգորյանին շնորհվել է <<Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի>> կոչում:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: