Ծնվել է 1950թ. Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1967թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը: Ավարտելով ինստիտուտը 1974թ. գործուղվել է <<Հայպետնախագիծ>> ինստիտուտ, որտեղ մինչև 1981թ. աշխատել է որպես ավագ կոստրուկտր-նախագծող: 1981-84թթ. աշխատել է <<Գյուղշին №1>> տրեստում: 1984-88թթ. №17 ПМК-ում որպես գլխավոր ինժեներ: 1988թ. կազմակերպել է նախագծաշինարարական <<Կուարլինի>> Կոոպերատիվ, որը ղեկավարել է մինչև 1998թ.: 1998թ.-ից աշխատել է Քաղաքաշինական պետական տեսչությունում որպես ավագ տեսուչ: 2007թ. ազատվել է աշխատանքից և զբաղվում է ճարտարապետությամբ, նկարչությամբ և քանդակագործությամբ: 1988թ. հեղինակել է Գրիբոյեդով գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի և Արցախյան ազատամարտի մասնակիցներին նվիրված հուշարձանը: 1990թ. իր նախագծով կառուցվել է Արշալույս գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանը: Նախագծել և մասնակցել է Ջանֆիդա և Ազատավան գյուղերի եկեղեցիների աշխատանքներին: 2008թ. մասնակցել է Էջմիածին քաղաքում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի կառուցման մրցույթին և շահել այն, ինչի համար Էջմիածնի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրի: Հեղինակն է Էջմիածնում տեղադրված մի քանի քանդակների: Հեղինակել և քանդակել է տասնյակ հուշարձան-խաչքարեր: 1988թ.-ից մասնակցել է Էջմիածին քաղաքի գեղարվեստական խորհրդի աշխատանքներին: Որպես նկարիչ-քանդակագործ մասնակցել է քաղաքային, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 2017թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է <<Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի>> կոչման:
Ավելացնել մեկնաբանություն