Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍԻՄՈՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 873 |
ՍԻՄՈՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1997թ. փետրվարի 17-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում:
2003թ. ընդունվել և 2014թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
Մասնակցելով 2012 թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (148+173):
Նույն թվականին երիտասարդական աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 4-րդ տեղ (150+183), իսկ հաջորդ տարի բարձրացել է առաջին հորիզոնական (165+200):
2013 թ. Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը գրավել է 1-ին մրցանակը։
2014 թ. մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը ուղեգրային էր, բարձրացրել է 397կգ՝ (182+215) ։
2014 թվականին Չինաստանի Նաջի քաղաքում կայացած 2-րդ երիտասարդական օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է և' օլիմպիական չեմպիոն, և' ռեկորդակիր (170+221):
2014 թ. նա մասնակցել է պատանիների եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը (184+210) ։
2015թ.-ին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
2015թվականի Մեծահասակների ՀՀ առաջնություն գերծանր քաշային կարգում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
2016 թվականին Երիտասարդների ՀՀ առաջնության 1-ին, աշխարհի երիտասարդների առաջնության 1-ին, մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին հորիզոնականի մրցանակակիրն է:
2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը՝ ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր՝ 417 կգ՝ (190+227):
2017թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 414 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
2016թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» և «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումներին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: