Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԻՀՐԱՆ ԷԴԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:52 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 817 |
ՄԻՀՐԱՆ ԷԴԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ 4 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի մոտ։
2006 թ.-ին նա դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։
2008 և 2009 թ.-ին նա արժանացել է մեդալների աշխարհի պատանեկան առաջնություններում։
2011 թ. Ռուսաստանի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ և հաղթել է Իսպանիայում և Շվեդիայում կայացած միջազգային մրցաշարերում։
2012 թ.-ին նա արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչման։
Դրանից հետո Միհրանը որոշում է որպես մարզիկ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
2013 թ. նա դառնում է Հայաստանի չեմպիոն:
2014 թվականի աշնանը մասնակցել է Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությանը, ապա՝ Բառնաուլի միջազգային մրցաշարին, որտեղ գրավում է առաջին տեղը և մասնակցում Մոսկվայում 22-րդ համառուսական Սերգեյ Տարասկինի պատվին անց կացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին՝ նվաճելով առաջին տեղը:
Բաքվում՝ Եվրոպական առաջին խաղում, Միհրան Հարությունյանը գրավում է երկրորդ տեղը:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թ.-ի օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:
2016թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» և «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումներին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: