Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՌՈՒԲԵՆ ՄՈՎՍԵՍԻ ՇԱՐԲԱԹՅԱՆ

Ավելացվել է: 13-05-2020, 14:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1221 |
ՌՈՒԲԵՆ ՄՈՎՍԵՍԻ ՇԱՐԲԱԹՅԱՆ
Ծնվել է 1952թ. Էջմիածին քաղաքում, մանկավարժի ընտանիքում:
1959-1969թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1969-1975թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարական բաժինը:
1970-1972թթ. ուսումնառության ընթացքում զորակոչվել է զինվորական ծառայության:
1975-1980թթ. ավարտելով ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը /պրոֆեսոր Հ. Չեքիչյանի դասարան/:
1975-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ակադեմիայի երգչախմբում որպես երգչախմբի արտիստ:
1974թ. Էջմիածնում ստեղծել է «Նավասարդ» երգչախումբը, որին 1986թ. շնորհվել է ժողովրդականի կոչում: Երգչախումբը բազմաթիվ միջազգային և հանրապետական փառատոնների դափնեկիր է և գործում է մինչ օրս:
1985-1991թթ. աշխատել է որպես երաժշտական ստուդիայի վարիչ:
1991թ. ընտրվել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1991-1996թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչ:
1996թ. ընտրվել է Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու անդամ:
1996-1999թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն:
1991թ.-ից աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես երաժշտության դասախոս:
1995թ. հրավիրվել է Մայր Տաճարի երգչախումբ՝ որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
2002-2005թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես փոխքաղաքապետ:
2005թ. -2016թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրեն:
2016թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:
Մահացել է 2017թ. երկարատև ծանր հիվանդությունից հետո:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: