Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍԱՌԱ ՄԱՆԹԱՇԻ ԵՍԱՅԱՆ

Ավելացվել է: 13-05-2020, 14:54 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1187 |
ՍԱՌԱ ՄԱՆԹԱՇԻ ԵՍԱՅԱՆ
Ծնվել է 1946թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտ ավանում, ծառայողի ընտանիքում:
1964թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, նույն տարում, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ավարտել 1970թ.-ին:
Աշխատել է թիվ 1 և թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում:
1973թ.-ից՝ թիվ 14 պոլիկլինիկայում, իսկ 2006թ.-ից աշխատում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում՝ որպես բժիշկ- ռևմատոլոգ:
Տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին:
Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ:
1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևմատոլոգների միջազգային համագումարներին:
Պարգևատրվել է խորհրդային շրջանի բուժ.աշխատողների պատվոգրերով:
24.05.2010թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը:
15.07.2016թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
16.12.2015թ. ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է “Վաչագան Բարեպաշտ” մեդալով:
2010թ. Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Նանսենի ոսկյա հուշամեդալով:
2010թ.-ից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է:
2010թ. ՀՀ երկրապահ կամավորականների միության կողմից ստացել է պատվոգիր:
2012թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով:
2013թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով:
2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ:
2015 թվականին ստացել է ՊՆ “Մարշալ Բաղրամյան” մեդալ”:
2015 թվականին պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով:
2015 թվականի պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարության հուշամեդալով, ԼՂՀ “Մայրություն” ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է “Մայրական երախտագիտություն” հուշամեդալով:
2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան “Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի” կողմից պարգևատրվել է “Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան” շքանշանով:
“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է “Լավագույն բժիշկ” պատվոգիր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
2016թ. արժանացել է “Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի” կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: