Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԶԵՓՅՈՒՌ ԱԶԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:30 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1321 |
ԶԵՓՅՈՒՌ ԱԶԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ծնվել է 1950թ. ք. Սևանում: 1955թ.ից ապրում է Էջմիածնում:
1957թ. ընդունվել և 1967թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով:
1967-1972թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, եղել է Լենինյան թոշակառու:
1972-1976թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:
1971-1975թթ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:
1971-1988թթ. աշխատել է ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնում՝ նախ որպես լաբարանտ, ապա՝ կրտսեր գիտական աշխատող, 2000թ.-ից մինչև օրս ԵՊՀ-ում որպես դասախոս:
1988-1991թթ. աշխատել է ՀՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող:
1991-2010թթ. աշխատել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում որպես քիմիայի ուսուցիչ և բնագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ:
2009թ.-ից մինչ օրս աշխատում է Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցում որպես քիմիայի ուսուցիչ:
2009թ. օգոստոսին ստացել է ՀՀ ԿԳ նախարարության ՀՊՄՀ-ի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծիգ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 333-09:
Քիմիական գիտությունների աստիճան շնորհվել է Կիևի ՊՀ գիտական խորհրդի կողմից և հաստատվել է Մոսկվայի Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի(ВАК) կողմից 1985թ.:
Բազմաթիվ գիտական հոդվածների, դասագրքերի, խնդրագրքերի, շտեմարանների հեղինակ և խմբագիր, գյուտերի հեղինակ է:Դրանցից մի քանիսը՝
Государственный комитет СССР по делам изобретений и открытий
Авторское Свидительство N 1176243 на изобретение
Авторское Свидительство N 1550421 на изобретение
Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան.
Քիմիա- I, II, III մասեր 2013-2015թթ. և այլն:
2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: