Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԵՐԻՔՆԱԶ ՎԱՆԻԿԻ ՈՐՍԿԱՆՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1317 |
ՀԵՐԻՔՆԱԶ ՎԱՆԻԿԻ ՈՐՍԿԱՆՅԱՆ
Ծնվել է 1970թ. օգոստոսի 26-ին Էջմիածին քաղաքում:
1987թ.-ին գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցը, 1994-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1998-ին՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան:
Հետբուհական կրթության, ապա գիտական գործունեությանը զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ: 1993 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցում, 2011 թվականից մինչև օրս աշխատում է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1998 թվականից միաժամանակ աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
2006 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ <<Ներսես Շնորհալու պոեմները>> թեմայով:
Բանասիրական գիտությունների թեկնածու է:
2015 թվականի մայիսից ստանձնել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը:
Մենագրության և գիտական հոդվածների հեղինակ է:
Պարգևատրվել է ՀՀ Գիտության և կրթության նախարարության և Էջմիածնի քաղաքապետարանի շնորհակալագրերով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: