Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՋԱՆԻԲԵԿ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1298 |
ՋԱՆԻԲԵԿ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1946թ.-ի հոկտեմբերի 10-ին Սպիտակի շրջանի Խնկոյան գյուղում:
1953թ. ընդունվել և 1961թ. ավարտել է Խնկոյանի 8-ամյա դպրոցը:
1961թ. ընդունվել և 1963թ. ավարտել է նույն շրջանի Հարթագյուղի միջնակարգ դպրոցը:
1964թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը և այն ավարտել է 1969թ.՝ ստանալով միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
1969թ. Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրության գործուղմամբ աշխատանքի է անցել Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1970թ. մայիս ամսից մինչև 1971թ. հուլիս ամիսը ծառայել է սովետական բանակում:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էջմիածին քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1973թ. մինչև 1980թ. աշխատել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1980թ. սեպտեմբեր ամսից մինչև 1987թ. աշխատել է Էջմիածնի թիվ 6 գիշերօթիկ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1987թ.-ից մինչև ժողկրթբաժինների լուծարումը աշխատել է Էջմիածին քաղաքի ժողկրթբաժնում որպես մաթեմատիկայի տեսուչ-մեթոդիստ, իսկ վերջին շրջանում՝ մեթոդ կաբինետի վարիչ:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է՝
1. Հետազոտող ուսուցչի տարակարգ
2. Ժողովրդական կրթության գերազանցիկության կրծքանշան
3. <<Մանկավարժական ստեղծագործական աշխատանքի համար>> կրծքանշանի:
Ունի հրատարակված մի շարք մեթոդա-մանկավարժական հոդվածներ:
1998թ.-ին հրատարակել է <<Մաթեմատիկայի ստուգողական գրավոր աշխատանքների ժողովածուն>> (4-10-րդ դասարանների համար):
Այժմ աշխատում է ԿԱՀ-ի (Կրթության ազգային ինստիտուտի) Արմավիրի մասնաճյուղում որպես մաթեմատիկայի մասնագետ: Մարզի, ինչպես նաև հանրապետության մարզերում և վերջին շրջանում Ղարաբաղի Հանրապետությունում անցկացրել է մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: