Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՇՈՏ ՀՐԱՆՏԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:28 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1443 |
ԱՇՈՏ ՀՐԱՆՏԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1944թ. ապրիլի 16-ին Էջմիածնում, վաստակավոր մանկավարժներ Հրանտ Քոչարյանի և Ամալյա Թովմասյանի ընտանիքում:
1960-ին ոսկե մեդալով ավարտել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1965-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1965-67թթ. աշխատել է Երևանի Ս. Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ ճարտարագետ, 1967-ից աշխատել է նորաստեղծ միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում:
1969-ին ընդունվել է Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ավարտել 1973-ին:
1973-ից մինչ օրս դասախոսում է ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում:
1974-78-ին եղել է Երևանի ՀՊՃՀ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի դեկանի գիտական գծով տեղակալը:
1974-ին Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանել է գիտական ատենախոսություն <<Միկրոէլեկտրոնային ակտիվ ինտեգրալ ֆիլտրերի նախագծումը>> թեմայով:
1974-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է, 1979-ից՝ դոցենտ:
1982-ին գործուղվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտ, որտեղ սովորել և լիովին տիրապետել է ֆրանսերենին:
ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության գործուղումով 1983-1986-ին դասախոսել է Գվինեայի Հանրապետության մայրաքաղաք Կոնակրիի համալսարանում: Վերադառնալով Գվինեայի Հանրապետությունից՝ շարունակել է դասախոսական աշխատանքը ՀՊՃՀ-ում:
1994-2003-ին համատեղությամբ դասավանդել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում:
1995-1997-ին՝ դասախոսել Էջմիածնի <<Բանկային Ինստիտուտում>>:
1998-ին <<Վաղարշապատ>> համալսարանում:
1999-ին <<Վաղարշապատ>> համալսարանի գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
2012-ից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում:
Պարգևատրվել է Գվինեայի Հանրապետության պատվոգրերով:
2015թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: