Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՁՅՈՒՆԱՌԱՏ ՁՄԵՌ

Ավելացվել է: 16-02-2012, 12:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՁՅՈՒՆԱՌԱՏ ՁՄԵՌ

Ձմեռը յուրովի գեղեցիկ է, երբ ձյունն է փաթիլ-փաթիլ իջնում երկնքից: Սակայն, չնայած իր գեղեցկությանը, այն հաճախ անհարմարություններ է պատճառում մարդկանց` փողոցները <<սահադաշտի>> են վերածվում, իսկ մայթերին մարդիկ փորձում են ինչքան հնարավոր է ուշադիր քայլել, որպեսզի ոտքը հանկարծ չսայթաքի: Այս տարի ձմեռը բավական ցրտաշունչ է եւ ձյունառատ: Էջմիածնի քաղաքային իշխանությունները փորձում են հնարավորության սահմաններում անցանելի պահել մայթերն ու քաղաքի կենտրոնական փողոցները: Քաղաքապետարանի աշխատակիցները, զինված բահերով ու այլ գործիքներով, անդադար մաքրում են փողոցները: Իսկ վերջին երկու օրերին առավել հզոր տեխնիկա օգտագործելու անհրաժեշտություն առաջացավ. անդուլ աշխատում են փողոցները մաքրող մեքենաները, որպեսզի հնարավոր խոչընդոտներից զերծ մնան վարորդները, ովքեր եւ արտահայտում էին իրենց գոհունակությունը:
Մինչ քաղաքային իշխանությունները ուժերը կենտրոնացրել են քաղաքի ճանապարհների եւ մայթերի մաքրման գործում, քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ նաեւ ուրախացել, ոգեւորվել են առատ ձյան <<ներկայությունից>>: Քայլելով քաղաքաի փողոցներով, գրեթե ամենուր մեզ հանդիպում են տարբեր մեծության ձնեմարդեր: Ի դեպ, պարզվում է, որ շատ տաղանդավոր մարդ է եղել առաջին ձնեմարդի հեղինակը: Նույն ինքը` աշխարհահռչակ քանդակագործ Միքելանջելոն է առաջին անգամ ձնից մարդանման պատկեր քանդակել: Փաստորեն առաջին ձնեմարդը հիմա կլիներ 500 տարեկան, եթե, իհարկե, չհալչեր:
Ձմռան հրաշքն է ձյունը, որքան էլ այն տհաճություններ պատճառի, միեւնույնն է առանց ձյան ձմեռը կկորցնի իր յուրահատկությունը: Երբ սպիտակով ծածկվում են բակերն ու տանիքները, ծառերն ու ծաղիկները` նոր կյանքի սկիզբ են կարծես ավետում: Գյուղատնտեսներն էլ լավատես են. ասում են` ձյունն առատություն է, ասում են` այս տարի բերքն առատ կլինի:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: