Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հերքում

Ավելացվել է: 14-12-2020, 18:36 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 102 |
Հարգելի´ համաքաղաքացիներ,
Երեկ երեկոյան լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տարածել է Էջմիածնի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ակնհայտ ստահոդ տեղեկատվություն այն մասին, թե իբր Էջմիածնի քաղաքապետարանը բարեգործության նպատակով հատկացված սնունդը վաճառել է մանկապարտեզներին:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի հաղորդած տեղեկատվության անհեթեթ եւ ամբողջովին հորինված լինելը ակնհայտ է թեկուզ այն պատճառով, որ մանկապարտեզները գործում են քաղաքապետարանի ենթակայությամբ եւ ֆինանսավորվում են Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեից, հետեւաբար քաղաքապետարանը չի կարող ինքն իրեն որեւէ բան վաճառել:
Հայտնում ենք , որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մինչ իր լսարանին եւ հանրությանը տեղեկատվություն տրամադրելը չի պահպանել լրագորղական պրոֆեսիոնալիզմի եւ էթիկայի տարրական կանոնները եւ անգամ չի փորձել տեղեկատվությունը ճշտել առաջին աղբյուրից, մասնավորապես, երբեւէ Էջմիածնի քաղաքապետարան այս թեմայով որեւէ հարցում չի արվել ո´չ Փայլակ Ֆահրադյանի, ո´չ էլ ուրեւէ այլ անձի կամ կազմակերպության կողմից, ինչը կարող էր կանխել ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածումը:
Ի պատասխան տեսանյությում հնչող մյուս մեղադրանքների՝ հայտնում ենք, որ գերմանական բարեգործական «Գլոբալ Էյդ Նեթվորք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքաների, այդ թվում՝ Էջմիածնի քաղաքապետարանին տրամադրել է մանկական սնունդ՝ թվով 5660 հատ բանջարեղենային պյուրե եւ 600 հատ վարսակի փաթիլներ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին հատկացելու համար, ինչը եւ արել է քաղաքապետարանը: Նշենք, որ ի հակառակ լրագրողի պնդումների, սննդի պիտանելության ժամկետը հստակ նշված է խցանի վրա՝ 2021 թվականի տարբեր ամիսներ ժամկետի մեջ են, իսկ այն հանգամանքը, որ ապրանքի վրա բացակայում է հայերեն մակնշումը, բացատրվում է նրանով, որ ներմուծված ապրանքը բարեգործական է, իսկ ներմուծող ընկերությունը Կառավարության որոշմամբ ազատված է հարկերից եւ ապրանքի մաքսազերծման հետ կապված այլ տեսակի փաստաթղթավորումից:
Տվյալ փաստերի հիման վրա լրագրող Փայլակ Ֆահրադյանից պահանջում ենք զրպարտող բոլոր հայտարարությունների պատշաճ հերքում ամենասուղ ժամկետներում, հակառակ պարագայում Էջմիածնի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ Դիանա Գասպարյանը հետեւողական են լինելու իրավական համապատասխան գործընթացների ձեռնարկմանը:
Կից` տեղադրում ենք նաեւ վերոգրյալը հավաստող փաստաթղթերը:


Հերքում
Հերքում
Հերքում
Հերքում
Հերքում
Հերքում
Հերքում
Հերքում

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: