Անկախ Հայաստանն արդեն 29 տարվա պատմություն ունի. Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ամրագրվեց մեր ժողովրդի միասնական կամքը` բացելով հայոց պատմության նոր էջ: Դիմակայելով բոլոր մարտահրավերներին, այսօր լայն հնարավորություններ են ստեղծված աշխարհի առաջադեմ երկրների հետ համընթաց քայլելու, իրավահավասար փոխհարաբերություններ հաստատելու եւ ազգային նվիրական իղձերն իրագործելու ու մեր սերունդներին հզոր Հայաստան ժառանգելու համար: Բոլորիս պարտքն է մեր ավանդը ներդնել մեր հայրենիքի եւ հարազատ ժողովրդի հուսալի ապագայի կերտման գործում` աներեր շարունակելով անկախության մեր երթը:
Ավելացնել մեկնաբանություն