Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է

Ավելացվել է: 4-09-2020, 15:46 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1076 |
Սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է
Հանրապետությունում այսօր նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանը կազմակերպել էր պարգեւատրման արարողություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարգեւատրվեցին շնորհակալագրերով՝ արտակարգ իրավիճակների աշխատողի բարձր կոչումն արժանապատվորեն կրելու, վտանգաշատ առաքելությունն անձնվիրաբար եւ բարձր գիտակցումով իրականացնելու, մասնագիտական բարձր պատրաստվածության, արհեստավարժության եւ մեծ նվիրումի համար:
Շնորհակալագրերը հանձնեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը: Ջոկատը պարգեւատրվեց նաեւ դրամական խրախուսանքով, որը, հրամանատարի որոշմամբ, կծառայի Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքի որեւէ խնդրի լուծմանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: