Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Ավելացվել է: 1-09-2020, 10:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 947 |
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբՍիրելի´ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար. իրավիճակով պայմանավորված կրթության համար նոր պահանջներ է ներկայացված, սակայն դա որեւէ կերպ չպետք է խոչընդոտի դպրոցներում եւ բուհերում կիրթ եւ ուսյալ հասարակություն ձեւավորելու, մրցունակ եւ որակյալ մասնագետներ պատրաստելու գործընթացին:
Սիրելի´ դպրոցականներ եւ ուսանողներ,
Գիտելիքը աշխարհի ամենահզոր զենքն է, բարձրակարգ մասնագետ լինելը՝ ժամանակի հրամայական: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար լինի կրթության եւ գիտելիքի արժեւորման, մասնագիտական հմտությունների խորացման տարի:
Առանձնահատուկ շնորհավորանքս եմ ուղղում բոլոր այն մանուկներին, ովքեր առաջին անգամ պիտի ոտք դնեն դպրոցի շեմին եւ երեխային դպրոց ուղեկցող ծնողներին՝ ցանկանալով իրենց զավակների հետ կապված երազանքների եւ ծրագրերի իրականացում:

Հարգանքներով՝ Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: