Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՎԱՐՏՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 15-07-2013, 08:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՎԱՐՏՎԵՑ  ՖՈՒՏԲՈԼԻ  ԳԱՎԱԹԻ  ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Մոտ մեկ ամիս Հանրապետության մեկ տասնյակից ավելի համայնքների ֆուտբոլային թիմեր մրցում էին ավանդույթ դարձած ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթին արժանանալու համար: Մրցապայքարի եզրափակիչ փուլում, Էջմիածնի եւ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի թիմերի համառ պայքարի արդյունքում, մեկ գոլի առավելությամբ գավաթին արժանացավ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի թիմը:
Սպորտն Էջմիածնում ակնհայտ զարգացում է ապրում: Այստեղ հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Հերթական ֆուտբոլային խաղի ժամանակ առաջին երեք տեղերը զբաղեցրած՝ ԵԿՄ, Էջմիածին եւ Միկա թիմերից եւ ոչ մեկը ձեռնունայն չհեռացավ. բոլորն արժանացան պատվոգրերի եւ մեդալների: Քաղաքապետի որոշմամբ եղան նաեւ անվանական պարգեւատրումներ՝ ամենափոքր մասնակից, լավագույն դարպասապահ, կիսապաշտպան, պաշտպան, հարձակվող, մրցաշարի ռմբարկու եւ գեղեցիկ գոլի հեղինակ, ամենակարգապահ թիմ, լավագույն կամք ցուցաբերած թիմ, լավագույն խաղ ցուցաբերած թիմ:
Պարգեւատրման օրը տոնական էր: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից Արմավիր, Տարոնիկ եւ Միկա թիմերի մարզիչներն արժանացան ԵԿՄ հուշամեդալի: ԵԿՄ բազմաթիվ անդամներ արժանացան տարբեր մեդալների, պատվոգրերի, խրախուսանքների: Խրախուսական մրցանակներ հանձնեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Նախքան պարգեւատրության արարողությունը միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: