Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընհանուր իրավասության դատարանի 03.08.2017թ. վճռով սնանկ ճանաչված «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության վարույթում վաճառքի են ներկայացվել որոշ գույքեր, այդ թվում՝ Էջմիածին քաղաքում՝ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին հարակից՝ գերեզմանատան մուտքի մոտ գտնվող փայտամշակման արտադրամասը, որի նկատմամբ գրանցված է պարտապանի սեփականության իրավունքը: Հողամասը՝ արտադրական, մակերեսը՝ 4700քմ, կադաստրային արժեքը կազմում է 32.712.000 ՀՀ դրամ, և գույքի գնորդը պարտավոր է այն վճարել համապատասխան բյուջե: Առաջիկա աճուրդը նշանակված է 12.08.2020թ.-ին, մեկնարկային գինը կազմում է 3.642.507 ՀՀ դրամ: Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.azdarar.am
Ավելացնել մեկնաբանություն