Սպանդարյան եւ Կամո փողոցներում մեկանարկել են հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Սպանդարյան եւ Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կկազմի 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ: Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը 9680 քմ է, իսկ Կամո փողոցինը` 9456 քմ: Փոխարինվող եզրաքարերի երկարությունն էլ 2828 մ է, իսկ անձրեւաջրերի հեռացման հեղեղատար կոյուղունը` 2069 մ: Շուտով կմեկնարկեն նաեւ Վազգեն Առաջին եւ Վռամ Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգման աշխատանքները. այս նպատակով հայտարարված մրցույթը եւս կայացել է:
Ավելացնել մեկնաբանություն