Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՆՇՎԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐԸ

Ավելացվել է: 24-06-2013, 08:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ  ԿԵՐՊՈՎ  ՆՇՎԵՑ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ՕՐԸ
Արդեն մի քանի տարի է՝ Էջմիածնում նշվում է օլիմպիականի միջազգային օրը: Կազմակերպվում են մարզական միջոցառումներ, որին մասնակցում են քաղաքի մարզադպրոցի սաները, մարզասեր հասարակությունը:
Սպորտն Էջմիածնում վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում: Տարբեր մարզաձեւերում թե աշխարհի, թե Եվրոպայի եւ թե Հայաստանի չեմպիոններ, մասնակիցներ ունի քաղաքը: Հենց նրանց վստահվեց քաղաքի դրոշի բարձրացումը:
Ապա մեկնարկեց միջոցառումների շարքը: Մարզիկները միմյանց հետ փորձում էին իրենց ուժերը: Մարմնամարզության վարպետ Անուշը բոլորովին վերջերս արժանացել է ոսկե եւ արծաթե մեդալների, բռնցքամարտիկները, ըմբիշները պատրաստվում են առաջիկա ամիսներին մասնակցելու հերթական մրցումներին:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հնարավորության սահմաններում օգնում եւ աջակցում է մարզիկներին, մարզիչներին: Ստեղծված առաջին իսկ առիթի դեպքում նաեւ խրախուսական նվերներ է հատկացնում նրանց: Մարզիկներն էլ փորձում են բարձր պահել քաղաքի պատիվ: Այս տոնին 600-700 մարզիկ էր մասնակցում:
Օլմիպիական խաղերը խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար են, որոնք անցկացվում են 4 տարին մեկ: Յուրաքանչյուր մարզիկի ցանկությունն է մասնակցել օլիմպիական խաղերին, արժանանալ պատվավոր մրցանակների:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: