Կոմիտասի անվան հրապարակում եւ Արարատյան փողոցում կատարվում են անձրեւատար համակարգի փոփոխման եւ մաքրման աշխատանքներ: Մասնավորապես, հորդառատ անձրեւների արդյունքում տվյալ հատվածում անձրեւաջրերի կուտակումներից խուսափելու եւ անձրեւաջրերի սահուն հեռացումը ապահովելու համար խցանումից մաքրվել է 30 մ երկարությամբ ջրատար խողովակ, իսկ անձրեւատար համակարգի 25 մ երկարությունն ընդգրկող հատվածի վնասված խողովակները փոխարինվել են նորերով: Այս պահին ընթացքի մեջ են ճաղավանդակների տեղադրման եւ դիտահորերի կառուցման աշխատանքները: Քաղաքում հեղեղատար համակարգի վատթար վիճակի կամ առհասարակ դրա բացակայության խնդիրը լուծելու համար Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է երկու տեսակի աշխատանք. 1.Համալիր մոնիթորինգ՝ պարզելու խնդրահարույց վայրերը 2. Խցանված ջրատարերի մաքրում եւ նորերի կառուցում: Տեղեկացնում ենք, որ հստակ քայլեր են ձեռնարկվում Կարճիկյան փողոցում առկա նույն խնդրին առաջիկայում լուծում տալու ուղղությամբ:
Ավելացնել մեկնաբանություն