Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Պարզաբանում

Ավելացվել է: 11-05-2020, 16:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 184 |
Չկա եւ չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է եւ ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Էջմիածնի համայնքապետարանը բազմիցս հայտարարել է, որ խիստ հետամուտ է լինելու ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման եւ վերացման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուն՝ զգուշացնելով, որ ապօրինի շինարարություն իրականացնող անձինք կենթարկվեն պատասխանատվության ՀՀ «վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն:
Հայտարարվածի վառ ապացույցը, թերեւս, վերջին օրերին կոնկրետ լրատվական կայքերով հրապարակված եւ շրջանառվող տեսանյութն է, որում հնչում են հստակ մեղադրանքներ, թե իբր քաղաքապետարանը խոչընդոտում է շինարարությանը՝ «չտրամադրելով օրենքով հասանելիք շինարարական թույլտվություն»:

Ելնելով տեսանյութում կառուցապատող կողմի հնչեցրած կեղծ մեղադրանքներից, փաստերը թաքցնելու մղումներից, հարկ ենք համարում հայտարարել հետեւյալը.
Տվյալ կառուցապատողը շինարարություն կատարել է օրենքով եւ իրավական ակտերով սահմանված նպատակներին չհամապատասխանող հողատարածքներում՝ վարելահողերի վրա, ինչն արգելված է քաղաքաշինական օրենքներով:
Սա է այն հիմնավոր պատճառը, որի համար կառուցապատողին չի տրվել շինարարության թույլտվություն: Եվս մեկ անգամ հայտարարում ենք.
Շինարարության թույլտվություն տրամադրել-չտրամադրելու գործընթացը պայմանավորված չէ անձերով. Էջմիածնի համայնքապետարանը արձագանքում է ցանկացած ապօրինության եւ տալիս է բացառապես օրենքով եւ ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ:
Այսպիսով.
Hraparaktv.am կայքում սույն թվականի մայիսի 9-ին «Ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցը «Դոն Պիպոյի» առանձնատան մոտ» վերտառությամբ հրապարակված տեսնյութում` Էջմիածնի համայնքապետարանի եւ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ ձեզ ենք ներկայացնում տվյալ շինարարության վերաբերյալ բոլոր փաստերը եւ հանգամանքները:

2019 թվականին նոյեմբեր ամսին համայնքապետարանի աշխատակիցները օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջնակներում, քաղաքաշինական փաստաթղթերով իրականացվող շինարարությունները վերահսկելու եւ ապօրինի շինարարությունները կանխելու նպատակով աշխատանքները իրականացնելու ժամանակ հայտնաբերել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում իրականացվող ապօրինի շինարարություն: Դրա հիման վրա 24.12.2019թ հրավիրված նիստի ընթացքում կառուցապատողն ընդունել է իր կողմից իրականացված ապօրինի գործողություն իրականացնելու փաստը եւ պարտավորվել վճարել օրենքով սահմանված տույժը:
Միեւնույն ժամանակ, տեսանյութում կառուցապատող կողմի այն պնդումը, թե իրեն թույլ չեն տվել շինարարական թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնել Էջմիածնի համայնքապետարան՝ իրականությանը չի համապատասխանում, ինչը փաստող համապատասխան փաստաթղթերը՝ համայնքապետարան մուտքագրված 2 դիմումները եւ Էջմիածնի համայնքապետարանի պատասխանը կցում ենք ստորեւ:
Առաջին դիմումը համայնքապետարան մուտագրվել է 2019թ. դեկտեմբերի 17-ին՝ անասնաշենքի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջանդրանք ստանալու նպատակով՝ «խոշոր եւ մանր եղջերավորների գոմի» էսքիզ նախագծով, որից հետո դիմումը հետ է վերցվել եւ 2020 թ. փետրվարի 17-ին ներկայացվել է նոր հայտ-դիմում՝ նույն հողատարածքի վրա չորանոցի կառուցման թույլտվություն ստանալու համար:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ առաջին՝ ճարտարապետահատակագծային առաջանդրանք ստանալու նպատակով մուտքագրված դիմումումը ներկայացնելու պահին, տվյալ տարածքում արդեն իսկ կատարված են եղել ինքնակամ շինարարական աշխատանքներ, եւ նշյալ դիմումով կառուցապատող կողմը փորձ է արել շրջանցել օրենքը՝ թաքցնելով տարածքում իրականացված ինքնակամ շինարարությունը, դրանով իսկ փորձելով համայնքին պատճառել օրենքով սահմանված մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամի հասնող վնաս:
Հատկանշական է, որ ArmLur.am լրատվական կայքում 2020թ. փետրվարի 2-ին հրապարակված՝ «Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո» վերտառությամբ տեսանյութում 27ր 19 վրկ-ից սկսված ներկայացվում է նշյալ շինարարական տարածքը եւ հստակ նշվում, որ տարածքում լինելու է թանգարան, այգիներ եւ ռեստորան, մինչդեռ քաղաքապետարան մուտքագրված դիմումները եղել են անասնաշենքի, ապա՝ չորանոցի կառուցման թույլտվություն ստնալու համար: Այնուամենայնիվ, դիմումի մերժման պատճառը սա չի հանդիսացել:
Շինթույտվություն ստանալու վերաբերյալ ստացված դիմումին ի պատասխան տրված թիվ 1016 գրությամբ, Էջմիածնի համայնքապետարանը կառուցապատողին հայտնել է, որ տարածքում առկա են ինքնակամ կառուցած շինություններ եւ գործին ընթացք կտրվի ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը ՀՀ կառավարության 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով որոշելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան ՀՀ կառավարության 29.12.2011թ թիվ 920-Ն որոշման հավելվածի 4-ի ձեւ 2-ի դիմումի ձեւաթողթով՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով:
Այս գործընթացը շրջանցելու դեպքում համայնքային բյուջեին կպատճառվեր շուրջ 36 մլն ՀՀ դրամի վնաս:
Ստացված պատասխանից հետո կառուցապատողը շարունակել է օրենքի խախտումներով շինարարական աշխատանքների իրականացումը: Մասնավորապես՝
1) շինարարությունը կատարվել է oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում,
2) շինաշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով, եթե շինարարությունն իրականացվել է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց շինթույլտվության, կամ բազմաբնակարան շենքերի ներսում կամ շենքերին կից ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի (մեկ հազարի) 200-ապատիկի չափով:
Եթե քաղաքացին շարունակում է ինքնակամ շինաշխատանքները, տուգանվում է աշխատավարձի 2500-ապատիկի չափով:
Եթե ապօրինի շինարարություն իրականացնողը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը եւ չի վերացնում հետեւանքները, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան` դատական կարգով շինարարություն իրականացնողին պատասխանատվության ենթարկելու եւ համայնքին հասցված վնասները վերականգնելու համար:
Հարգելի հայրենակիցներ, քաղաքապետարանը, առաջնորդվելով բացառապես օրենքով, իրավասու չէր ինքնակամ կառուցված շինությանը տրամադրել քաղաքաշինական փաստաթղթեր: Ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու համար հիմք է հանդիսանում սեփականատիրոջ դիմումը՝ ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին: Սակայն սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված աձի կողմից օրինականացման եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ քաղաքապետարան դիմում չի մուտքագրվել:
Ինքնակամ շինություները օրինականացնելուց եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց եւ համապատասխան վճարումները կատարելուց հետո միայն հնարավոր կլինի տրամադրել արդեն իսկ օրինականացված կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու քաղաքաշինական փաստաթղթեր:
Համայնքապետարանի աշխատակազմը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել շինարարություն իրականացնող բոլոր անձանց, որպեսզի շինարարությունն իրականացվի օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հայտարարում ենք, որ համայքնապետարանի համապատասխան բաժնի աշախատակիցները շարունակաբար իրականացնելու են օրենքով իրենց վերապահված լիազորությունները, հայտնաբերելու են իրավախախտմամբ իրականացվող ինքնակամ կամ ապօրինի շինությունները, արձանագրելու են դրանք:

Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում
Պարզաբանում

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: