Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Ավելացվել է: 7-04-2020, 13:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 163 |
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ մայրեր,
Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Մայրությունը կնոջ ամենամեծ կոչումն ու առաքելությունն է, իսկ հայ մոր լուռ, համեստ, բայց և ուժեղ տեսակը՝ ընտանիքի ամրության, զավակների հայրենանվեր դաստիարակության երաշխավորը: Մաղթում եմ, որպեսզի ձեր հոգատարությունը հաղթի բոլոր հիվանդությունները, սերը՝ պատերազմները, ժպիտը՝ աղետները, որպեսզի աշխարհը լցնեք ձեր մայրական սրտի ջերմությամբ ու սիրով:
Մշտապես խոնարհվելով այն մայրերի առջև, ում զավակները գտնվում են առաջնագծում, այս տարի ցանկանում եմ իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել բուժաշխատող մայրերին, ում զավակն այսօր յուրաքանչյուր հիվանդ է, ով վտանգելով իր առողջությունը՝ պայքարում է մեր առողջության համար, ով անքուն է լուսացնում իր գիշերը, որպեսզի օր առաջ հաղթահարենք համավարակը:
Հեռակա, բայց պինդ գրկում եմ ձեզ և
մաղթում չխամրող հմայք, սեր, ջերմություն և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ:

Էջմիածին համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: