Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԱԹԱՆԱԿԻ ՏՈՆ

Ավելացվել է: 9-05-2013, 10:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԿՐԿՆԱԿԻ  ՀԱՂԱԹԱՆԱԿԻ  ՏՈՆ
Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է: Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը: Կրկնակի հաղթանակի այս օրը Էջմիածնում արդեն մի քանի տարի է առանձնահատուկ շուքով է նշվում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ` Հայրենական մեծ պատերազմի վետերանները արժանանում են խրախուսական նվերների եւ տոնական տրամադրություն է տիրում քաղաքում: Մեդալների արժանացան նաեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի անդամներ: Հաղթական օրվա առթիվ քաղաքացիներին շնորհավորում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակը` Շուշիի ազատագրման 21-ամյակը: Անմար կրակի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելուց, միմյանց շնորհավորական խոսքեր ասելուց հետո զորամասերի զինվորները զորահանդես են անցկացնում: Էջմիածնի ԵԿՄ տարածքաին բաժանմունքի սաները նաեւ հանդես են գալիս ցուցադրական ելույթներով: Զորամասերում կազմակերպվում են հանդիպումներ վետերանների հետ:
Ավանդույթի համաձայն այս տարի եւս քաղաքի վետերանների համար Էջմիածնի քաղաքապետարանն ու քաղաքի տարածքում տեղակայված զորամասերի հրամկազմը կազմակերպել էին դաշտային ճաշկերույթ. վետերանները, ինչպես պատերազմական օրերին, այսօր էլ օգտվեցին զորանոցային ճաշարանից դաշտային պայմաններում: Վետերանների հիշողությունները դեռ թարմ են, նրանք առանձնահատուկ ուրախությամբ են խոսում հաղթանակի մասին:
Էջմիածինը եւս խիզախ մարտիկներ է ունեցել թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, թե Շուշիի ազատագրման օրոք: Քաղաքում նրանց միշտ հիշում ու հարգում են. այսօր մեր կողքով քայլող հերոսները մշտական ուշադրության կենտրոնում են քաղաքապետարանի եւ քաղաքացիների կողմից: Մայիսի 9-ի տոնական տրամադրությունը քաղաքում շարունակեցին բարձր պահել մշակույթի պալատի երգի եւ պարի խմբերը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: