Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՐԱԶԵԿՈւՄ

Ավելացվել է: 18-02-2020, 10:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 116 |
ԻՐԱԶԵԿՈւՄ
Հարգելի ՛ համաքաղաքացիներ,
Չսահմանված կամ չնախատեսված տեղերում եւ վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը (երկու եւ ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային եւ ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ)։
Օրենսգիրքը սահմանում է նաեւ տուգանքի չափ՝ ֆիզիկական անձի նկատմամբ 100․000-150․000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200․000-300․000 դրամի չափով:
Հայտնում ենք ձեզ, որ օրենսդրորեն քաղաքապետին վերապահված այս լիազորությունը այսուհետեւ խստորեն վերահսկվելու եւ կիրառվելու է Էջմիածնի համայնքապետարանի կողմից, քանի որ այս խնդրի վերացման հարցում բարոյախոսությունը այլեւս սպառել է իրեն։
Հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանձնարարել է սահմանել պաշտոնատար անձանց նոր՝ ընդգրկուն ցանկ, որում ներառված աշխատակիցները լիազորված կլինեն, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, միջոցներ ձեռնարկելու ու տուգանք նշանակելու ուղղությամբ։
Աշխատանքները կատարվելու են փուլային եւ 1-ին փուլում անդրադարձ է կատարվելու տրանսպորտային մեծ թափքերին եւ դրանց խոտանման ընթացքում առաջացած աղբին։
Իրազեկում ենք, որ վերոգրյալ վարչական իրավախախտման վերաբերյալ Էջմիածնի համայնքապետարանում կհարուցվեն վարչական վարույթներ․ հայտնաբերված վարչական իրավախախտման հետեւանքները վարչական վարույթ հարուցելու եւ վարչական նիստ հրավիրելու մասին նախազգուշացումը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում իրավախախտողի կողմից վերացվելու դեպքում վերջինիս նկատմամբ չեն կիրառվի վարչական պատասխանատվության միջոցներ:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին համագործակցել համայնքապետարանի հետ եւ բարեխղճորեն հեռացնել թափքերը ՝ հետեւանքներից խուսափելու համար։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: