Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ավելացվել է: 31-12-2019, 15:40 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 286 |
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ էջմիածինցիներ,
Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը, որն Էջմիածնի եւ էջմիածինցիներիս համար առաջընթացի ճանապարհի արդյունավետ ժամանակահատված էր: Տեսանելի փոփոխությունները մենք կարողացանք ապահովել շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք նաեւ 2020 թվականին` կյանքի կոչելով նոր ծրագրեր ու ձեռնարկումներ, կառուցելով մեր բոլորի երազած Էջմիածինը:
Հարազա՛տ իմ էջմիածինցիներ, մեր քաղաքը հայոց հոգեւոր մայրաքաղաքն է, մեր բոլորի հոգու տունը: Ես սիրով կիսում եմ բոլորիդ ուրախությունն ու անկեղծորեն միանում միմյանց ասվող բոլոր բարեմաղթանքներին:Մաղթում եմ ձեզ, առողջություն, անձնական երջանկություն եւ բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2020 թվականը միայն ձեռքբերումների եւ բարի գործերի իրականացման տարի լինի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: