Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «regeneration» ծրագրի շրջանավարտների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Փետրվարին մեկնարկած անգլերենի խորացված դասընթացն իր տեսակի մեջ առաջինն էր Էջմածնում եւ երկրորդը Հայաստանում` Նոր Կյանք համայնքից հետո: Ծրագիրը կազմակերպվել է «Օգնենք հայ մանուկներին» եւ «Հայ արմատ» հասարակական կազմակերպությունների կողմից` նպատակ ունենալով նպաստել դպրոցահասակ պատանիների մասնագիտական կողմնորոշմանը: Դասընթացների ժամանակ երեխաները հյուրեր են ունեցել ԱՄՆ-ից, Գերմանիայից, այլ երկրներից, այցելել մի շարք կազմակերպություններ ու վայրեր, մասնակցել տարաբնույթ միջոցառումների: Կազմակերպիչները մտադիր են ծարգիրը շարունակական դարձնել:
Ավելացնել մեկնաբանություն