Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում

Ավելացվել է: 7-10-2019, 13:04 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 124 |
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Էջմիածնի 2704-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այսօր քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում ընդունել է Պետրոզավոդսկ եւ Դաուգավպիլս քաղաքներից Էջմիածին ժամանած պատվիրակությունների անդամներին:
Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանակվել հուշանվերներով:
Հանդիպման ընթացքում, շնորհավորելով էջմիածնեցիներին քաղաքի տոնի առթիվ, Պետրոզավոդսկի պատվիրակության անդամ Անդրեյ Բեկելեւը քաղաքապետ Դիանա Գասպարյանին է փոխանցել քաղաքային խորհրդի նախագահ Իրիրնա Միրոշնիկի ստորագրած հավաստագիրը՝ ի պատիվ Էջմիածնի Պետրոզավոդսկում փողոցի անվանակոչման մասին:
Իր հերթին Դիանա Գասպարյանը կարեւորել է քույր եւ գործընկեր քաղաքների դերը Էջմիածնի զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել պատվիրակության անդամներին քաղաքի տոնի շրջանակներում Էջմիածին ժամանելու եւ տոնակատարության ուրախ ու հաճելի պահերը մեր համաքաղաքացիների հետ կիսելու պատրաստակամության համար:
Հյուրերը նաեւ շրջայց են կատարել Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում եւ Զվարթնոց տաճարում:


Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում
Պաշտոնական հանդիպում՝ քաղաքապետարանում

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: