Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գրադարանավարի օրվա առթիվ: Ժամանակակից տեխնոլոգիաների եւ տեխնիկական առաջընթացի ներկա պայմաններում ծաղկող սերնդի շրջանում դուք եք արթուն պահում գրքի եւ ընթերցանության նկատմամբ սերը՝ հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու: Ինչ խոսք, գաղտնիք չէ, որ գիրք սիրող երեխան ու կարդացած սերունդն է մեր լուսավոր ապագայի երաշխավորը եւ այս համատեքստում առավել է կարեւորվում ձեր առաքելությունը։ Ընթերցասեր հասարակություն ձեւավորելու համար, որպես քաղաքային իշխանություն, աջակցելու ենք ձեզ ձեր նվիրական գործում՝ կատարելով հետեւողական քայլեր գրադարանների պայմանների բարելավման եւ գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ՝ ձեր խիստ անհրաժեշտ ու պատասխանատու աշխատանքում:
Հարգանքներով՝ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան
Ավելացնել մեկնաբանություն