Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Ավելացվել է: 14-02-2013, 16:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՇՎԵՑ  ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ  ՏՈՆԸ
Էջմիածնում Տյառնդառաջի տոնը ավանդաբար հրապարակային նշվում է ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնի նորապսակ զույգերը, ովքեր այդ տարի նշելու են Տյառընդառաջի տոնը, գրանցվում են քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար: Այս տարի տոնը քաղաքապետարանի հետ նշելու էին եկել 8 զույգ, որոնցից մեկը նշում էր ամուսնության հոբելյանական
50-ամյակը: Տոնին մասնակցում է նաեւ քաղաքում ծնված 40-օրյա մանուկը: Քառասնօրյա Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տանում են տաճար, եւ ըստ այդ ավանդույթի Տրնդեզի օրը 40-օրյա մանուկների օրհնության կարգ է լինում:
Քաղաքի մշակույթի տան առջեւ, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, որ ներկայացնում են Էջմիածնի երգի եւ պարի խմբերը, վառվում է կրակը, ապա Տրնդեզի մասնակիցները պտտվում են կրակի շուրջբոլորը, ցատկում կրակի վրայով:
Էջմիածնի քաղաքապետարանը արել էր ամեն ինչ ամուսնական զույգերին գեղեցիկ օր պարգեւելու եւ նրանց բարձր տրամադրությունն ապահովելու համար: Անակնկալներով, նվերներով, ու բարեմաղթանքներով հարուստ էր օրը: Զույգերը քաղաքապետ Կարեն Գրիգորյանից ադամանդակուռ ոսկյա մատանիներ ստացան, իսկ հայ առաքելական եկեղեցուց` մարգարտյա շարեր եւ Նոր կտակարան: 40-օրյա մանուկը քաղաքապետի կողմից նվեր ստացավ ոսկյա շղթա: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նաեւ շնորհավորանքի խոսք ուղղեց բոլորին:
Նորապսակները պատրաստ էին հանդուրժող եւ հասկացող լինել միմյանց հանդեպ: Նրանք երջանիկ էին, որ նման մեծ ուրախությամբ, տոնական բարձր տրամադրությամբ էին նշում բոլորի կողմից ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը:
Դեռեւս վաղ ժամանակներից Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ իր տեղը գարնանը զիջելու ժամանակն է: Վերջին տարիներին փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: