Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում կայացավ «Վոլեյբոլը դպրոցում» մանկապատանեկան փառատոնը: Միջոցառմանը մասնակցեց թվով 50 աշակերտ` էջմիածնի չորս հանրակրթական դպրոցից եւ մարզադպրոցից: Ըստ ֆիզկուլտուրայի ուսուցիչների, նմանատիպ փառատոնները նպաստում են մարզաձեւի զարագացմանն ու տարածմանը, օգնում բացահայտել նոր մարզիկների: Փառատոնի ընթացքին հետեւում էին Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ եւ Ազգային բարձրագույն կարգի մրցավար Կարինե Սերոբյանը: Փառատոնի ավարտին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից դպրոցներին տրամադրվեցին գնդակներ, իսկ մարզադպրոցին՝ նաեւ վոլեյբոլի ցանց:
Ավելացնել մեկնաբանություն