Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է

Ավելացվել է: 29-01-2013, 13:02 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀՈՒՆՎԱՐԻ  28-Ը ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
Հայոց բանակը հունվարի 28-ին բոլորեց 21-ամյակը: 1992թ. հունվարի 28-ին ընդունվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծման մասին պատմական որոշումը` պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
Դժվարին է եղել ազգային բանակի ծնունդը: Հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի իրենց կյանքը զոհաբերեցին շատ հայորդիներ:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի հունվարի 28-ին, էջմիածնեցիները, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը բաժանմունքի նախագահ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, միանալով ԵԿՄ երթին, այցելում են ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների «Եռաբլուր» հուշահամալիր, ապա ծաղիկներ են դնում Էջմիածնի «Հաղթանակ» հուշակոթողին, այնուհետեւ մեկնարկում է հանդիսավոր նիստը, որին մասնակցում են մի շարք պաշտոնյաներ:
Հանդիսավոր նիստն, ինչպես ամեն տարի, մեկնարկեց ՀՀ օրհներգով, ապա Էջմիածնի երգի եւ պարի խմբերը տոնական համերգային ծրագիր ներկայացրեցին:
«Մենք պետք է գիտակցենք, որ հայոց նորագույն պատմության ամենածանրակշիռ ձեռքբերումներից է հայկական բանակը»,- ասաց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ շնորհավորանքի խոսք ուղղեց ներկաներին:
Հայաստանի համար տոնական այս օրը Էջմիածնում միշտ անակնկալներով է լինում: Այս տարի եւս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ ԵԿՄ անդամներն ու զոհվածների հարազատները ստացան դրամական պարգեւներ,իսկ շատերն էլ արժանացան պետական պարգեւների` «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայության համար» մեալներին, «ՀՀ Զինված ուժերի 20-ամյակ» հուշամեդալին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: