Էջմիածնի քաղաքապետարանում էին հյուրընկալվել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության 25 ներկայացուցիչ: Հանդիպումը կայացավ «Կանանց տեղը քաղաքականությունում է» ծրագրի շրջանակում, որտեղ քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդես եկավ որպես բանախոս: Հանդիպման ընթացքում Դիանա Գասպարյանը մասնակիցներին ներկայացրեց քաղաքապետի իրավասությունների շրջանակն ու գործառույթները, քաղաքի զարգացման տեսլականը ու նախատեսված ծրագրերը: Քաղաքապետը պատասխանեց նաեւ մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ նրա` որպես առաջին կին քաղաքապետ լինելու առավելություններին եւ դժվարություններին: Մասնակիցները հանդիպումն ամփոփեցին խմբակային լուսանկարով:
Ավելացնել մեկնաբանություն