Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Ավելացվել է: 5-07-2019, 10:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 164 |
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունը պարզապես գրավոր փաստաթուղթ չէ. այն գաղափար է, սկզբունք է, արժեք է, ազատ ու ժողովրդավարական հասարակություն, սոցիալական ու իրավական պետություն ունենալու հիմքը: Տոնը հավասարաչափ և՛ պետությանն է, և՛ քաղաքացունը, քանզի հենց Սահմանադրությամբ են երաշխավորվում քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Անկեղծ ցանկությունս է, որ յուրաքանչյուրս խորհենք ու գիտակցենք, որ պարտավոր ենք հարգել մեր Մայր օրենքը, պարտավոր ենք դրան վերաբերվել որպես սրբության սրբոցի, քանզի միայն այս դեպքում կկառուցենք բոլորիս երազած պետությունը, քաղաքը, հասարակությունը:

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս այս կարևորագույն պետական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ Սահմանադրությունն ամեն օր իրացվի անշեղորեն՝ որպես կայացած հասարակության փարոս, քաղաքակիրթ ու բարեկեցիկ ապրելակերպի երաշխավոր:

Հարգանքներով`
Էջմիածին համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: