Մայիսի 24-ին Հայաստանի դպրոցներում հնչեց ավարտական Վերջին զանգը: Տոնական մթնոլորտն ամենուր էր: Էջմիածնի դպրոցներում նույնպես վերջինզանգյան եռուզեռ էր. ավարտական միջոցառումներ էին անցկացվում բոլոր դպրոցներում: Մ. Գորկու անվան համար 5 ավագ դպրոցի ավատրական միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Շնորհավորելով շրջանավարտներին նախարար Արայիկ Հարությունյանը նշեց այս դպրոց գալու 3 պատճառները, որոնց թվում էր նաեւ դպրոցի հինանորոգումը: Շրջանավարտներին գեղեցիկ և անմոռանալի օրվա առիթով շնորհավորական խոսք հղեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը` մաղթելով կյանքի հետագա փուլերում հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք: Հերթական ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող Վերջին զանգի առիթով Էջմիածնի քաղաքապետարանը անակնկալ էր պատրաստել քաղաքի եւ տարածաշրջանի բոլոր շրջանավարտների համար` բացօթյա տոնական համերգ՝ Գարիկ-Սոնա դուետի և «Նեմրա» խմբի հետ։ Տոնական համերգին մասնակցեցին բազմաթիվ շրջանավարտներ, զուգեհեռ երգեցին եւ պարելցին ելույթների ներքո, իսկ տոնական տրամադրության բարձրակետ հանդիսացավ գունեղ հրավառությունը:
Ավելացնել մեկնաբանություն