Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Սպորտլանդիա նախադպրոցական հաստատությունների միջև

Ավելացվել է: 2-05-2019, 17:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 728 |
Սպորտլանդիա նախադպրոցական հաստատությունների միջև
Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը։ Սպորտլանդիան միավորել էր տարածաշրջանի 4-5 տարեկան մանուկներին: «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթին մասնակցեց Էջմիածնի տարածաշրջանի 10 մանկապարտեզի 100 սան։
Փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման միջոցով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում». ահա այս վարժություններով միմյանց հետ մրցեցին փոքրիկները։
Նմանատիպ միջոցառումները առողջ ապրելակերպի ևս մեկ խթան են, ինչպես նաև միտված են երեխանների մեջ դեռ փոքրուց սպորտի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմելուն։ Թերևս սա երեխաների առաջին սպորտային մեծ մրցաշարն էր, սակայն Էջմիածնի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի խոսքով՝ երեխաները մանկապարտեզներում հաճախակի են մասնակցում նմանատիպ միջոցառումների:
Երեխաները մրցաշարին մեծ ոգևորությամբ էին մասնակցում: Պատրաստվածության և մարտական ոգու պակաս չէր նկատվում: Հյուրերի և փոքրիկ մարզիկներին խրախուսողների պակաս ևս չէր զգացվում՝ մանկապարտեզների աշխատակիցները, մասնակիցների ծնողները, կազմակերպիչները ոգևորում էին երեխաներին: Չնայած թեժ մրցակցությանը մարզասրահում ջերմ ընկերական մթնոլորտ էր:
Արդյունքներին և երեխաների հաջող ելույթներին հետևում էր ժյուրին: Մցաշարում առավելագույն միավորներ հավաքեց Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի թիմը։ Առաջին երեք առավելագույն միավորներ հավաքած թիմերիը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, ինչպես նաև մարզական պարագաներով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: