Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ավելացվել է: 25-04-2019, 15:40 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 369 |
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Էջմիածնի Սբ Հռիփսիմե վանքից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ եղեռնի զոհերի: Ամենամյա երթն անցկացեց Էջմիածնի քաղաքապետարանի և Էջմիածնի երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Ինչպես նախորդ տարիներին, երթին միացել են հոգևորականները, կրթական և մշակութային հաստատությունները, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները, հարյուրավոր քաղաքացիներ:
Հայրենասիրական երգերով ու տարբեր պահանջատիրական կոչերով ուղեկցվող ջահերով երթ մասնակիցները պահանջել են ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, վերականգնել պատմական արդարությունը:
Մոմավառության ավարտին խոսքով հանդես եկան Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, երիտասարդական խորհրդի մի քանի անդամներ:
Սիոն արքեպիսկոպոսն իր խոսքը սկսեց տերունակով աղոթքով: Այնուհետ դիմելով ներկաներին՝ նշեց. «Պահն է, որ մենք լինենք միաձայն, հատկապես այս հարցում: Սա համընդհանուր ցավ է, որովհետև Հայոց ցեղասպանությունը դուռ բացեց հետագա բոլոր ոճրագորոծությունների համար»: Սրբազանը, որ ժամանակն է պահանջատիրական, այլ ոչ խղճահարության կոչերով հաստատելու մեր իրավունքը:
Շարունակելով նրա խոսքը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն նշեց, որ հայ ժողովուրդն այլևս դուրս է եկել խեղճի և հալածվածի կարգավիճակից: «Մենք պետք է լինենք, որպեսզի բարգավաճմամբ ապացուցենք՝ Օսմանյան կայսրության պլանները ձախողվել են, որ հայ ժողովուրդը ցեղասպանություն ապրած ու վերապրած ժողովուրդ է: Միայն մեր երկիրը շենացնելով, զարգանալով մենք կարող ենք ստիպել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումը, իհարկե, կարևոր է, բայց առավել կարևոր է, երբ ցեղասպանված ժողովուրդը ոտքի է կանգնում, շարժվում է առաջ:
Նոր սերունդը պատրաստ է ցավն իր սրտում պահելով շարժվել առաջ, շենացնել մեր երկիրը»,-նշեց քաղաքապետը:
Երիտասարադական խորհրդի անդամներից Լիլիթ Բաղդասարյանը հավելեց.
«Մենք ատելության կրողն ու տարածողը չենք, մենք քրիստոնյա ենք ու հետևաբար մեր մեծագույն պատասխանը սերն է. սերն առ Աստված, առ հայրենիք, առ մեր ընտանիքները, գործը, արվեստը, մշակույթը, ավանդույթները և սերն իրար հանդեպ, ու դա է մեր գոյության մշտական երաշխիքը և ուժը:
Այն, ինչ եղել է, մեզ դարձրել է ավելի ուժեղ, ավելի զգոն, ավելի պատրաստ: Հիմա մենք ունենք պետականություն, ունենք բանակ և արցախյան, քառօրյա պատերազմները որպես օրինակ, ցանկացած պահի պատրաստ ենք ամբողջանալ ցանկացած թշնամու դեմ ու շարունակվել, որովհետև սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև գիտենք դրա արժեքը, որովհետև մեր կյանքը միայն մերը չէ, որովհետև մեզանից յուրաքանչյուրի մեջ 1.5 միլիոն սրբադասվածների կյանքն է, հավատը, շնորհները, ուժը, ու հենց մենք ենք կրողն այդ պատասխանատվության, որ արդարություն ենք ասում»:


Սիրանուշ Գևորգյան


Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Երթ-մոմավառություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: