Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հանրային լսման հրավեր

Ավելացվել է: 23-04-2019, 11:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 361 |
Հանրային լսման հրավեր
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը՝ 13։00-ին հրավիրում ենք մասնակցելու Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայանալիք բաց հանրային լսմանը՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների շրջանակում Էջմիածին համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի ամբողջական հիմնանորոգման ծրագրի վերաբերյալ։
Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք հիմնովին ասֆալտապատված երկու կարևորագույն կենտրոնական փողոց, որոնց բարեկարգ լինելը խիստ անհրաժեշտ է և հրատապ: Ասֆալտապատ փողոցները կհեշտացնեն երթևեկը և՛ վարորդների, և՛ հետիոտների համար, կկազմակերպվի անվտանգ երթևեկություն, այսինքն՝ գծանշումները կլինեն առավել տեսանելի և արդյունավետ, կկազմակերպվի անհրաժեշտ ջրահեռացումը, և արդյունքում էսթետիկորեն կփոխվի համայնքի արտաքին տեսքը:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: