Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Զարգացման նոր հեռանկար Էջմիածնի համար

Ավելացվել է: 15-04-2019, 17:46 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 403 |
Զարգացման նոր հեռանկար Էջմիածնի համար
Ապրիլի 8-14-ը Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով եղել է Ֆրանիսայի Հանրապետության Իսի լե Մուլինո քաղաքում:
Պաշտոնական այցն ընթացել է կառուցողական և գործնական մթնոլորտում, ձեռք են բերվել Էջմիածնի առջև զարգացման նոր ուղիներ բացող պայմանավորվածություններ: Մասնավորապես.
Երկու քաղաքների միջև համագործակցության 30-ամյակի շրջանակներում կայացած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է Իսի լե Մուլինոյի և Էջմիածնի միջև համագործակցության նորացման հռչակագիր, որով կողմերը վերահաստատել են երկկողմ ցանկությունը շարունակելու քաղաքների միջև առկա բարեկամությունը և համագործակցությունը:
Սույն հռչակագրից բացի սկիզբ է դրվել նոր համագործակցության. ս.թ. ապրիլի 12-ին Իսի լե Մուլինոյի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում կայացած Էջմիածին և Իսի լե Մուլինո քաղաքների միջև համագործակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, 450 հյուրերի ներկայությամբ Իսի լե Մուլինոյի և Հայաստանի որևէ քաղաքի պատմության մեջ առաջին անգամ երկու քաղաքների միջև ստորագրվել է ՛՛Smart Cities՛՛ «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիր՝ ի դեմս Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի:
Պայմանագրով կողմերը պարտավորվել են մշակել Էջմիածնում խելացի քաղաքի զարգացմանը նպաստող և նորարարական լուծումների ընդունումը խթանող համատեղ ծրագրեր՝ պայմանագրով սահմանված և առաջնային ոլորտներում, այն է՝ զբոսաշրջություն, կրթություն, հանրային գործերի կառավարում, քաղաքաշինություն, տրանսպորտ:
Համագործակցության արդյունավետ իրականացման համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը համակարգելու է վերոնշյալ ոլորտների զարգացմանն ուղղված գործողությունները: Նորարարական լուծումների զարգացման համար երկու քաղաքներից բացի կներգրավվեն նաև մասնավոր ձեռնարկություններ, կիրականացվեն քաղաքական և տեխնիկական փոխանակումներ:

Զարգացման նոր հեռանկար Էջմիածնի համար
Զարգացման նոր հեռանկար Էջմիածնի համար
Զարգացման նոր հեռանկար Էջմիածնի համար

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: