Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ավելացվել է: 7-04-2019, 09:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 238 |
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն ձեր հավերժ ուղեկիցը:
Դժվար է պատկերացնել կյանքն առանց մայրերի կենսատու ներկայության, առանց նրանցից ճառագող կենարար լույսի ու ջերմության: Ձեր հանդեպ ունեցած մեր սերը, հարգանքն ու երախտագիտությունը մենք ամեն օր ենք արտահայտում, սիրելի՛ մայրեր, սակայն գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքների մասին:
Դուք մեր ընտանեկան համերաշխության և ներդաշնակության երաշխավորն եք, ընտանիքի ամրության հենասյունը, իսկ մեզ՝ զավակներիս համար՝ ամենահզոր վահանը:
Երախտագիտության խորին զգացումով մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ առողջություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:

Հարգանքներով՝
Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: