Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Համահայկական թելադրություն» նախաձեռնությանը միացել էր նաև Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը

Ավելացվել է: 4-04-2019, 16:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 238 |
«Համահայկական թելադրություն» նախաձեռնությանը  միացել էր նաև  Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: Կամավորական ուժերով անցկացվող հասարակաակն այս նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից: Թելադրության նպատակն է խրախուսել հայոց լեզվի իմացությունը, հայերեն և հայատառ գրելը, ինչպես նաև ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Այս տարի հայերենի պահպանմանն ուղղված այս շարժմանը միացել էր ավելի քան 25 հարթակ՝ այդ թվում՝ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը։
Թելադրության տեքստը գրվել էր ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և, հաշվի առնելով հոբելյանական տարին, որոշակի կապ ուներ Հ. Թումանյանի 150-ամյակի հետ: Էջմիածնում թելադրողների թվում էր նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը :
Մեր քաղաքից «Համահայկական թելադրությանը մասնակցելու համար գրանցվել էին 83 հոգի, այդ թվում` Էջմիածնում ծառայող 15 զինվոր:
Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը: Գնահատականն ուղարկվում է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվում։




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: