Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է, ՈՐ ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔՈւՄ ԻՐԵՆՑ ՄԻՇՏ ՀԻՇՈՒՄ ԵՆ

Ավելացվել է: 20-12-2012, 12:44 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ  ՇՆՈՐՀԱԿԱԼ Է, ՈՐ ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔՈւՄ  ԻՐԵՆՑ ՄԻՇՏ ՀԻՇՈՒՄ ԵՆ
Ապրեսիկն ունի նկարելու իր ձեռագիրը, փորձում է նկարել այնպես, որ հեռվից տեսնողը հասկանա՝ դա Ապրեսիկի աշխատանքն է: 66-ամյա նկարչի ավելի քան 22 աշխատանք զարդարել էին Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահը: Գեղանկարիչն ունի տարբեր ժանրի աշխատանքներ, սակայն այս անգամ որոշեց վերջերս նկարած ստեղծագործությունները հանձնել արվեստասերների դատին:
Նկարների ցուցահանդես քաղաքապետարանի նախասրահում անցկացվում են գրեթե ամեն ամիս, այստեղ ցուցադրվում են էջմիածնեցի ստեղծագործողների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա հյուրերը այն համոզմանն էին, որ Էջմիածինը դարձել է մշակութային քաղաք:
Ապրեսիկի նկարները զարդարում են էջմիածնեցիների, գեղանկարչի հարազատների, ծանոթների բնակարանները, աշխատասենյակները: Նա նվիրում, նաեւ վաճառում է իր նկարները: «Ապրեսիկն ասես մանուկ նկարիչ լինի, որի ձեռքը շարժում է ինքը Տերը»-նման կարծիք հայտնեցին ներկաները, ովքեր բոլորը իրենց բնակարաններում ունեին Ապրեսիկի նկարներից:«Այսօր հաճախ դժվար պայմաններում շատ ստեղծագործողներ աշխատում են առանց տրտնջալու, նրանցից մեկն էլ ես եմ»-ասում է գեղանկարիչը եւ հավելում, որ հաճույքով է վրձինը վերցնում ձեռքն ու կտավներ ստեղծում: Քաղաքապետարանի նախասրահում առաջիկայում եւս նման ցուցահանդեսներ կկազմակերպվեն:











Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: