Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում` «Մեր տունը» ՀԿ-ում

Ավելացվել է: 13-03-2019, 15:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 348 |
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում`  «Մեր տունը» ՀԿ-ում
Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Էջմիածնում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում կայացավ կոմիտասյան գեղեցիկ միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան ինչպես կազմակերպության հարկի տակ ապրող աղջիկները, այնպես էլ Էջմիածնի համայնքապետարանի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները։ Ներկայացվեց հետաքրքիր դրվագներ Վարդապետի կենսագրությունից, հնչեց կոմիտասյան երաժշտություն:
Միջոցառմանը անակնալ այցելել էր նաև էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյանը, ունկնդրել գեղեցիկ կատարումները: Միջոցառման ավարտին Դիանա Գասպարյանը նաև շնորհավորեց աղջիկներին գարնանային տոների առթիվ և հասարակական կազմակեպության գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի ու սաների ուղեկցությամբ շրջեց ու ծանոթացավ պայմաններին, զրուցեց աղջիկիների հետ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: