Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թումանյան 150

Ավելացվել է: 21-02-2019, 15:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 138 |
Թումանյան 150
Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը կարևոր ամսաթիվ է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական էׅ. տոնեցինք հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակ: Այս առիթով մարդաշատ էր Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը: «Թումանյանի աշխարհը՝ կոմիտասյան ղողանջներով» խորագրի ներքո կազմակերպված ցերեկույթը շատերին էր համախմբել գրադարանում: Ինտերակտիվ միջոցառման մասնակիցները գրադարանի հավատարիմ ընթերցողներն ու ՀՈԱԿ-ի աշխատակիցներն էին:
Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է, շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների՝ սիրելի թե մեծերի, թե փոքրերի համար ։ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը նաև նշանավորված է որպես Գիրք նվիրելու օր և օրվա խորհրդի համաձայն տոնը գրքառատ էր: Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության նվիրատվությամբ հյուրընկալվել էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն ու աշխատակիցները: 1004 կտոր արժեքավոր գրքերը Էջմիածին էին բերվել Գրաբուսով:
Գրադարան ՀՈԱԿ-ի գրքային ֆոնդը համալրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի, Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Աշխարհի հայ նկարիչների միության կողմից արժեքավոր նվիրատվություններով: Կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ին արժեքավոր գրքեր նվիրեցին նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, համայքնի ավագանիները, քաղաքում գործող կրթական և մշակութային օջախների տնօրենները, էջմիածինցի արվեսագետները և գրադարանի հյուրերը:
Գիրքը միշտ էլ եղել է մարդու ամենամոտ բարեկամը, խորհրդատուն և ուղեկիցը: Օրվա առթիվ գրադարանի գրքային ֆոնդը համալրվեց շուրջ 5000 գրքով:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: