Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՐԱԶԵԿՈւՄ

Ավելացվել է: 20-02-2019, 11:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 166 |
ԻՐԱԶԵԿՈւՄ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Կարևորելով համայնքային իշխանություն և տնտեսվարող սուբյեկտ հարաբերություններում ազատ և թափանցիկ իրավահարաբերություններ ձևավորելու սկզբունքը, ինչպես նաև դրանք գործնականում կյանքի կոչելու համար հավասար պայմաններ ստեղծելու համայնքային իշխանության կամքը՝ իրազեկման կարգով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ավտոմատ սուրճ վաճառող սարքերի տեղադրմամբ բացօթյա առևտրով զբաղվող տնտեսվարողների մոտ վերջին օրերին անհանգստության առիթ դարձած թույլտվությունների չտրամադրման և առանց թույլտվության, արդեն իսկ տեղադրված (առանց օրինական հիմքերի), ավտոմատ սուրճ վաճառող սարքերի հանման գործընթացի հնարավոր և իրավաչափ լուծումներին:
Այսպես, Էջմիածնի համայնքային իշխանության կողմից, ի կատարումն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջների և ի ապահովումն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ 51-րդ, 61-րդ հոդվածների և 51-րդ գլխի պահանջների պատշաճ կատարման, նախատեսվում է սահմանել ավտոմատ սուրճ վաճառող սարքերի տեղադրման որոշակի վայրեր, որտեղ նշված սարքերի տեղադրման իրավունքի տրամադրումը կիրականացվի օրինական եղանակով՝ պահպանելով բոլոր շահագրգիռ կողմերի հավասար մասնակցության իրավունքի պայմանները, միևնույն ժամանակ բացառելով հայեցողական մոտեցում դրսևորելու բոլոր հնարավոր ռիսկերը:
Ստեղծված պայմաններում, մինչև համայնքի կողմից համապատասխան վայրերի սահմանումը, առանց օրինական հիմքերի տեղադրված ավտոմատ սուրճ վաճառող սարքերը շահագործող տնտեսվարողներին, հորդորում ենք խնդրի օրինական լուծման նպատակով հանել դրանք տեղադրված վայրերից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: