Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ավելացվել է: 7-02-2019, 09:36 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1644 |
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
/ծածկագիր 2.1-3/
Բաժնի պետի իրավունքները և պարտականությունները.
ա) կազմակերպում է համայնքի հարկային եկամուտների (գույքարկ և հողի հարկ) հաշվառումն ու հավաքագրումը.
բ) կազմակերպում է տեղեկատվական բազայի վարումը.
գ) կազմակերպում է տեղեկատվական բազայի վարման ծրագրային և տեխնիկական (համակարգչային միջոցների) անխափան աշխատանքը, արդիականացումը.
դ) համակարգում է եկամուտները հավաքագրող աշխատակիցների գործունեությունը.
ե) համայնքի վարչական սահմաններում կազմակերպում է հարկատու ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում.
զ) կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
է) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն գանձումների վերաբերյալ.
ը) պարբերաբար իր ենթակաների հետ համայնքի վարչական տարածքում իրականացնում է ստուգումներ.
թ) բացահայտում և համայնքի ղեկավարին է ներկայացնում հարկերից խուսափող իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը
ժ) իրականացնում է շենք-շինությունների, փոխադրամիջոցների, հողամասերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ փոփոխությունների գրանցումը.
ժա) համակարգում է գույքահարկով կամ հողի հարկով հրակման ենթակա սեփականություն ունեցող ֆիզիկական անձանց հիշեցումների տրամադրումը.
ժբ) ՀՀ ճանապարհային ոստիկանության ՀՔԲ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացված տեղեկությունների հիման վրա կատարում է Էջմիածնի համայնքապետարանի գույքահարկի և հողի հարկի բազայում գրանցումներ, ուղղումներ և վերջիններիս վերաբերյալ ըստ պահանջի տրամադրում տեղեկություններ /տեղեկանքներ/.
ժգ) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
ժդ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
ժե) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժզ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժէ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ժը) կատարում է համայնքի ղեկավարի հանձնարարականները:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, Հարկային օրենսգրքերի, <<Գույքահարկի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Բյուջետային համակարգի ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդալ, կարողանալ բացատրվել) լեզվի տիրապետում:

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 12-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 26-ը:


Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.1-5/

Բաժնի առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) օժանդակում է բաժնի պետին` համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանն ուղղված ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված գործընթացներն իրականացնելիս.
բ) Բաժնի պետի հանձնարարությամբ մշակում և կազմում է շինարարության օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի /այսուհետ` նախագծային փաստաթղթեր/ մշակման համար կառուցապատողին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով համաձայնեցման ենթակա նախագծային փաստաթղթերը և շինարարության /կամ քանդման/ թույլտվության նախագիծը.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ հետևում և բացահայտում է համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունների արգելումը, կանխարգելումը, բացառումը, դադարեցումը, իսկ բացահայտման դեպքում դրանք օրինականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը.
դ) ապահովում է համանքի ղեկավարի որոշումների հիման վրա իրավիճակային հատակագծերի կազմման աշխատանքները և ներկայացնում բաժնի պետի նշագրմանը.
ե) կազմում և բաժնի պետի նշագրմանն է ներկայացնում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ աճուրդային եղանակով օտարելու նպատակով կազմված քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթները
զ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
է) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ը) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
թ) անհրաժեշտության դեպքում` բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ժ) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին։
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հողային օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի պահանջներից բխող ՀՀ կառավարության որոշումների, աշխատակազմի և էջմիածին քաղաքի քաղաքաշինական կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 12-ին ժամը 13:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 26-ը:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների երրորդ ենթախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.3-4/

Բաժնի 2-րդ կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) ապահովում է համայնքային և պետության սեփականությունը հանդիսացող վարձակալության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված հողամասերը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմաափակումների ցանկում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքների կազմման աշխատանքները.
բ) Բաժնի պետին է ներկայացնում հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա համաձայնեցման ենթակա մշակված աշխատանքային նախագծերը.
գ) ուսումնասիրում և բաժնի պետին է ներկայացնում համաձայնեցված աշխատանքային նախագծերի հիման վրա հաստատման ենթակա շինարարության (քանդման) թույլտվությունները
դ) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ ներկայացնում մասնագիտական եզրակացություններ.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ օժանդակում է հողամասերի վարձակալության, անհատույց օգտագործման հանձնման և օտարման պայմանագրեր, ինչպես նաև պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ լուծելու մասին համաձայնագրերի կազման աշխատանքներին.
զ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
է) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ը) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան:
Բաժնի երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հողային օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի պահանջներից բխող ՀՀ կառավարության որոշումների, աշխատակազմի և էջմիածին քաղաքի քաղաքաշինական կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 12-ին ժամը 15:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 26-ը:


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

/ծածկագիր 3.3-2/
ա) իր լիազորությունների և տրված հանձնարարականների շրջանակում սահմանված կարգին համապատասխան ապահովում է վարչական վարույթի և /կամ/ վարչարարության իրականացումը.
բ) Բաժնի պետի հանձնարարությամբ, որպես լիազոր ներկայացուցիչ հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում, ինչպես հայցվոր, այնպես էլ որպես պատասխանող.
գ) համայքնի բնակիչներին տալիս է իրավաբանական խորհրդատվություն.
դ) նախապատրաստում է հայցադիմումներ, ինչպես նաև համայնքի դեմ ներկայացված հայցերի առարկությունների նախագծեր և ներկայացնում բաժնի պետին.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում համայքնի բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.
ե) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է անձնակազմի կառավարման գծով համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը
զ) բաժնի պետի հանձնարարությամբ ստուգում է աշխատակազմի կողմից ընդունված որոշումների, կարգադրությունների և իրավական բնույթի մյուս փաստաթղթերի նախագծերի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին.
է) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև Աշխատակազմի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներին.
ը) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
թ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ժ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
ժա) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժբ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժգ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան:
Բաժնի երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, Դատական, Վարչական դատավարության, Հարկային, Աշխատանքային, Ընտանեկան, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենասգրքերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Իրավաբանական ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 12-ին ժամը 17:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 26-ը:


Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կանցկացվեն Էջմիածնի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Էջմիածնի համայնքապետարան /ք.Էջմիածին Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի պատճենը:
թ/ սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9:00 – 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019թ. փետրվարի 26-ը մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:


Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.1-14/

Բաժնի առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
բ) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում համայնքապետարանի ամսական, եռամսյակային, և տարեկան հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունների կազմման և համապատասխան կազմակերպություններին ներկայացման աշխատանքներին.
գ) Ապահովում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և սահմանված կարգով ներկայացումը բաժնի պետին.
դ) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ֆինանսավորման գործառույթների իրականացմանը.
ե) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի տարեկան բյուջեի կազմման գործընթացին.
զ) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի բյուջեի եռամսյակային հաշվետվությունների ամփոփման աշխատանքներին.
է) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը
ը) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը.
թ) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը, հետևում է դրանց նպատակային օգտագործումը
ժ) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
ժա) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
ժբ) ժամանակին և պատշաճ որակով կատարում է բաժնի պետի հանձնարարությունները. ժգ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
ժդ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժզ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան։
ի) մասնակցում է աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարման, վճարման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմման, բաժնի ներքին գործավարության փաստաթղթերի շրջանառության և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքներին, նախապատրաստում է ֆինանսական փաստաթղթեր, իրականացնում է գանձապետական համակարգի հետ տարվող աշխատանքներ.
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) համայնքի բյուջեի կազմման համար անհրաժեշտ գիտելիքների առկայություն ու փորձ
գ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հարկային, Աշխատանքային օրենասգրքերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
դ) Ֆինանսական ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
ե) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 26-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 11-ը:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների երկրորդ ենթախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.2-29/

Բաժնի 1-ին կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի հարկային եկամուտների (գույքարկ և հողի հարկ) հաշվառումն ու հավաքագրումը.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է տեղեկատվական բազայի վարումը.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է օրենքով սահմանված և ավագանու կողմից տրամադրված արտոնությունների կիրառումը.
դ) նախապատրաստում և համապատասխան ծառայություններին է ներկայացնում հարկային պարտավորությունները թերակատարած հարկատուների նկատմամբ` օրենքով նախատեսված հարկադիր գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները.
ե) նախապատրաստում է հաշվետվություններ և այլ տեղեկատվական նյութեր և ներկայացնում է բաժնի պետին.
զ) բաժնի պետի քննարկմանն է ներկայացնում հավաքագրողների հետ ծագած վիճահարույց հարցերի լուծման առաջարկները.
է) իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի և փոխադրամիջոցների համար սահմանված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հարկի գանձումը և դրանց վճարողների հաշվառումը, ինչպես նաև սպասարկումը.
ը) կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ֆիզիակական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված թույլտվություն պահանջող գործունեությունների իրականացման համար համապատասխան թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները
թ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ժ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
լ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան:
Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, Հարկային օրենսգրքերի, <<Գույքահարկի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Բյուջետային համակարգի ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 26-ին ժամը 13:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 11-ը:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների երրորդ ենթախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.3-30/

Բաժնի 2-րդ կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է օրենքով սահմանված և ավագանու կողմից տրամադրված արտոնությունների կիրառումը.
բ) նախապատրաստում և համապատասխան ծառայություններին է ներկայացնում հարկային պարտավորությունները թերակատարած հարկատուների նկատմամբ` օրենքով նախատեսված հարկադիր գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները.
գ) իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի և փոխադրամիջոցների համար սահմանված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հարկի գանձումը և դրանց վճարողների հաշվառումը, ինչպես նաև սպասարկումը.
դ) կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ֆիզիակական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված թույլտվություն պահանջող գործունեությունների իրականացման համար համապատասխան թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները
ե) բաժնի պետի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում եկամուտների ժամանակին հավաքագրումն ապահովելու ուղղությամբ.
զ) ժամկետանց պարտավորություններ ունեցող պարտապաններին գրավոր նախապահանջներ և ծանուցումներ է ուղարկում.
է) ապահովում է եկամուտների, դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրումը համակարգիչ.
ը) կատարում է եկամուտների, դրանց գծով տույժ-տուգանքների հաշվարկներ.
թ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ժ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժա) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժբ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան:
Բաժնի երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, Հարկային օրենսգրքերի, <<Գույքահարկի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>,<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Բյուջետային համակարգի ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 26-ին ժամը 15:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 11-ը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր 3.3-31/

Բաժնի 2-րդ կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է օրենքով սահմանված և ավագանու կողմից տրամադրված արտոնությունների կիրառումը.
բ) նախապատրաստում և համապատասխան ծառայություններին է ներկայացնում հարկային պարտավորությունները թերակատարած հարկատուների նկատմամբ` օրենքով նախատեսված հարկադիր գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները.
գ) իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի և փոխադրամիջոցների համար սահմանված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հարկի գանձումը և դրանց վճարողների հաշվառումը, ինչպես նաև սպասարկումը.
դ) կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ֆիզիակական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված թույլտվություն պահանջող գործունեությունների իրականացման համար համապատասխան թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները
ե) բաժնի պետի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում եկամուտների ժամանակին հավաքագրումն ապահովելու ուղղությամբ.
զ) ժամկետանց պարտավորություններ ունեցող պարտապաններին գրավոր նախապահանջներ և ծանուցումներ է ուղարկում.
է) ապահովում է եկամուտների, դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրումը համակարգիչ.
ը) կատարում է եկամուտների, դրանց գծով տույժ-տուգանքների հաշվարկներ.
թ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ժ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժա) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժբ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան:
Բաժնի երկրորդ կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, Հարկային օրենսգրքերի, <<Գույքահարկի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Բյուջետային համակարգի ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Վերը նշված մրցույթը կկայանա 2019թ. մարտի 26-ին ժամը 17:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 11-ը:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կանցկացվեն Էջմիածնի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Էջմիածնի համայնքապետարան /ք.Էջմիածին Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի պատճենը:
թ/ սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9:00 – 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019թ. մարտի 11-ը մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: