Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

Ավելացվել է: 30-11-2012, 13:27 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՊԱՏՎՈԳՐԵՐ  ԵՎ  ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ
Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան 2-րդ երաժշտական դպրոցի սաները, մի քանի ամիս առաջ մասնակցելով մրցույթ-փառատոնի, արժանացել էին բարձր գնահատականի: Շնորհալիների «Իզաբել» կենտրոնում նրանք ներկայացել էին գերազանց պատրաստված. քանոնահարուհիներ Անահրիտը եւ Թագուհին գրավել էին էին առաջին տեղը արժանանալով ոսկե մեդալի,իսկ կլառնետահար Լեւոնը գրավել էր երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:
Մշակութային կյանքն Էջմիածնում քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում է: Այստեղ գրանցված հաջողությունները նաեւ քաղաքի հաջողություններն են: Հերթական հաղթանակի առթիվ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ընդունեց շնորհալի փոքրիկներին, ովքեր արժանացան պատվոգրերի եւ շնորհակալագրերի քաղաքապետի կողմից: Դպրոցի տնօրենը իր շնորհակալությունը հայտնեց քաղաքապետին` երեխաներին խրախուսելու համար:
Երաժշտական դպրոցը բոլորովին վերջերս հարստացվել էր նաեւ տարբեր երաժշտական գործիքներով, որն էլ ավելի արդյունավետ է դարձրել դասերը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: