Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածինը ճանաչվել է 2018 թվականի ամենաակտիվ մարզական համայնք

Ավելացվել է: 19-12-2018, 15:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 259 |
Էջմիածինը ճանաչվել է 2018 թվականի ամենաակտիվ մարզական համայնք
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Էջմիածինը ճանաչվել է 2018 թվականի ամենաակտիվ մարզական համայնք: Նախարարությունը 2018-ին իրականացված մարզական մասսայական միջոցառումներն ամփոփել է պարգևատրման արարողությամբ: Որոշիչ եղել են սեպտեմբերի 18-ն կայացած փառատոնի արդյունքները, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 43 քաղաքային, 5 գյուղական համայնք և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը: Էջմիածինը փառատոնին մասնակցել է 11 մարզաձևով և շուրջ 1000 մարզիկով: Արդյունքում՝ մարզական ամենամյա փառատոնը լավագույնս կազմակերպած համայնք է ճանաչվել Էջմիածինը ՝ արժանանալով նախարարության կողմից սահմանած առաջին մրցանակին: Հաղթողի գավաթը և հավաստագիրը քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: