Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵՑԻՆ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 27-11-2012, 12:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵՑԻՆ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Այս տարի լրացավ հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը, գրական գործունեության 100-ամյակը, մահվան 75-րդ տարելիցը. տարին հայտարարված էր չարենցյան: Դեռեւս 2009թվականից Էջմիածնում` Չարենցի անվան պուրակում գտնվում է, քանդակագործ Գրիգոր Գրիգորյանի հեղինակած Չարենցի կիսանդրին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցիները, Չարենցի թոռնուհին, տուն-թանգարանի տնօրենը եւ հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին, նրանք վերհիշեցին գրողի ապրած կյանքն ու կարդացին հատվածներ նրա ստեղծագործություններից:
Չարենցի թոռնուհին առաջին անգամ էր տեսնում մեղմ հայացքով անցորդներին հետեւող պոետի այս կիսանդրին, նա իր շնորհակալությունը հայտնեց հեղինակներին Էջմիածնում նման գեղեցիկ հուշարձան տեղադրելու համար: Չարենցի տուն-թանգարանի տնօրենը նշեց, որ այս տարի բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, իրենց թանգարանի կողմից հրատարակվել է Չարենցի լավագույն ստեղծագործությունների շարքը, որը նա սիրով նվիրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Չարենցին դաժան ճակատագիր է բաժին հասել, մեր մտավորականները նշում են. <<նրա կյանքը առաջին օրվանից մինչեւ վերջին օրը ողբերգություն է եղել>>: Նա միշտ պայքարել է, որի պատճառով էլ հետագայում դատապարտվել է մահվան: Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը անգիր գիտեն շատերը, որն ի դեպ արդեն կարդում են աշխարհի ավելի քան 30 լեզվով:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: