Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ավելացվել է: 22-11-2012, 13:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է` սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան այս ամիսներին ապահովում է վառելափայտով: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս սոցիալապես անապահով ընտանիքնրի ցուցակագրում է կատարվել, որի շրջանակներում էլ սկսվել է վառելափայտի բաշխումը: Վառելափայտի բաշխումը կշարունակվի մինչեւ հունվար ամիսը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ այստեղ մոտ 7 մլն. դրամի վառելափայտ է ձեռք բերվել բնակիչներին հատկացնելու համար:
Գազի գնի բարձրացման հետ վերջին երկու տարիներին վառելափայտից օգտվողների քանակը եւս ավելացել է: Եթե նախորդ տարիներին մոտ 250 դիմում-հայտ էր ստացվում, ապա վերջին տարիներին 400 դիմում է ստացվել, հավանաբար այս տարի եւս այդքան կլինի:
Դիմողներից շատերն արդեն մեկ-երկու տարի է օգտվում են այս ծրագրից: <<Վառելափայտ ձեռք բերելը բավական դժվար է մեզ համար, մենք շնորհակալ ենք քաղաքապետից մեզ այսպիսի աջակցություն ցուցաբերելու համար>>,-նշում էին բնակիչները:
Էջմիածնում, սոցիալապես անապահով խավը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, այստեղ փորձում են հնարավորության սահմանում օգնել ու աջակցել նրանց: Իսկ տարվա այս եղանակին վառելափայտով նրանց ապահովելը շարունակական է լինելու:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: